«Արցախի ձայներ» ի հիմնադիր-ղեկավար Լիրա Քոչարյան ՝ դուք հայ կոչվելու իրավունք չունեք!!!
Իմ կրծքին ազգությամբ Եզդի ու Հայաստանի քաղաքացի Քյարամի նկարն է , ով իր կյանքը տվեց որպեսզի Ձեր առավոտները խաղաղ լինեն ։
Քյարամիս գլուխը թշնամին պոկել ու երկար ժամանակ իր մոտ էր պահում ,քանի որ Քյարամը իր կյանքը չխնայեց որպեսզի ձեր նմանների գլուխը վզից չպոկվի։
Ցավոք ստիպված եմ հաշվի չառնել իմ և Ձեր անցած ճանապարհների ահռելի տարբերությունը, Ձեր տարիքը, Ձեր սեռը ու այսքան տարիների Ձեր ունեցած ներդրումը Արցախցի երեխաների հրաշք ձայնը աշխարհին ցուցադրելու ձեր ջանքերը, բայց... բայց դուք զրոյացրեցիք Ձեր այսքան տարիների աշխատանքը ու ապացուցեցիք, որ դուք մանկավարժ կոչվելու իրավունք չունեք։
Դուք տիկին Լիրա ոչ միայն մանկավարժ չեք, այլև դուք հայ կոչվելու իրավունք չունեք, քանի, որ Ձեր հասուն տարիքին ոչ համահունչ միտքը մոռանում է, որ մենք ունենք մեկ հայրենիք և այդ հայրենիքը ոչ Արցախն է առանձին, ոչ Հայաստանը, այլ այս երկու անունները միասին են ու առանց մեկը մյուսի պարզապես գոյատևել չեն կարող։
Դուք տիկին, եթե խնդիր ունեք Հայաստանի ներկա իշխանությունների հետ և այդ վրեժը լուծելու համար փորձել եք խայտառակ անել այս հրաշք երեխաներին, ու Ձեր փոքրիկ մտքում դեռ չի զարգացել այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանի և իշխանական որոշ խավի հետ Ձեր անձնական վրեժը լուծելու նպատակով այս տեսահոլովակում փորձել եք ջնջել Հայաստանի կողմը ու այն լկտիությամբ, որ անգամ ԱՄՆ ում ուղիղ եթեր մտնող մի անբարոյական կլիպում Արցախի կողքին է, բայց Հայաստան աշխարհից ոչ ոք չկան ու չկան օր ու գիշեր սնունդ ու կոշիկ հավաքող Երևանցիներից ոչ մի կադր, չկան Հայաստանի մարզերից գեթ մեկ ահել ու կոպեկներով Արցախի համար փող հավաքող ու հիմնադրամ փոխանցող ոչ մի ջահել, չկան ու չկան...
Արցախը ու Արցախի ամեն մի թիզ հող, Արցախի ամեն մանուկ, ամեն երիտասարդ, ամեն ծեր իմն են ու Հայաստանի ամեն քաղաքացի իր կյանքը մինչև կյանքի վերջին վարկյանը պայքարում են ու պայքարելու են Արցախի անկախության համար։
Հարգելի տիկին դուք անբարոյական եք, քանի, որ սեպ եք խրում Արցախի և Հայաստանի միջև։
Դուք անբարոյական եք , քանզի Հայաստանում ապրող 2000- ից ավելի սևազգեստ մայր ու հայր իրենց երեխային նահատակեցին հանուն մեր Արցախի։
Հգ. Իմ ընտանիքը ու ես էլի պատրաստ ենք ձեզ ապաստան տրամադրելու և հաց ու ջրով ապահովելու!!!
Աղբյուր՝ https://www.facebook.com/areentsfais/posts/2816827118605803