Բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան առթիվ. "Սրտի մեծ ցավով տեղեկացա սիրված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան մասին: Մարկի մահն անդառնալի կորուստ է նրա հարազատների, մտերիմների, ընկերների եւ համայն հայության համար: Նրա կենսուրախ ու լուսավոր կերպարը հավերժ կմնա մեր հուշերում: Մխիթարություն եւ սփոփանք՝ բոլոր վշտացյալ սրտերին: Աստված հոգին լուսավորի: Խոր վշտով՝ Արթուր Աբրահամ":