Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։
ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։
Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։
Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։
Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»:
«Պատերազմի մեկնարկից մեծ ջանք դրեց թուրք-ադրբեջանական ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար». Տ. Աբրահամյան Նյութի աղբյուրը` http://yn.am/?military&p=112309&l=am