Լիբանանի մայրաքաղաքում երիտասարդ կնոջ ինքնասպանության տեսագրությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում անցած հանգստյան օրերին:

Բեյրութի շքեղ թաղամսերից մեկում Կիֆահ Ֆայրուզը տեսագրել է այն պահը, երբ իր կինը` Ամինա Իսմայիլը թռնում է բարձրահարկ շենքում գտնվեղ իրենց բնակարանի պատշգամբից: Այս մասին փոխանցում է Lifenews-ը:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է աղջիկը նստած պատշգամբի եզրիքին` ոտքերը ներքև կախած: Ամուսինը, ով տեսագրել է այդ պահը բջջային հեռախոսի ֆոտոխցիկով, ամեն կերպ ցանկանում է համոզել իր կնոջը չկատարել ինքնասպանություն:

«Ի՞նչ է քեզ հետ կատարվում,Ամնա: Դու ցանկանում ես ինչ-որ բան ինձ ասել: Խնդրում եմ սիրելիս քո մայրը արժանի չէ դրան: Արի ուղղակի ասենք, որ դու երջանիկ չես ինձ հետ: Մոռացիր իմ մասին, մտածիր մորդ մասին»,- նշում է Ֆայրուզը կնոջը:

Ամինան որոշ ժամանակ նայում է ամուսնուն, անգամ փորձում է ինչ-որ բան ասել, սակայն այնուհետև ներքև է թռնում և ցմահ ջախջախվում: Այդ պահին Կիֆահը հիստերիայի մեջ շտապում է շենքի ելքի մոտ:

Բեյրութի ոստիկանությունը սկսել է ինքնասպանության հետ կապված դեպքի հետաքննությունը և խուզարկել է այն շինությունը,որտեղ գտնվել է ամուսնական զույգը վեճի պահին: Կիֆահ Ֆայրուզը միանգամից ձերբակալվել է:

Համաձայն հետաքննության մոտ կանգնած աղբյուրների երիտասարդ զույգը գտնվել է կիսաշեն բնակարանում, որտեղ զույգը որոշել էր տեղափոխվել վերանորոգման բոլոր աշխատանքների ավարտից հետո:

Նշվում է, որ Ամինա Իսմայիլը բարդ հարաբերությունների մեջ է եղել իր ամուսնու և վերջինիս հարազատների հետ և բազմիցս զգուշացրել է, որ իր կյանքին վերջ կտա:

Ֆայրուզին հարցաքննությունից հետո տուգանքի դիմաց բաց են թողել: Պարզ չէ, թե արդյոք նրա նկատմամբ ինչ-որ մեղադրանքներ կհարուցվեն, թե ոչ: