Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը միտված է եղել Ղարաբաղյան հակամարտության ոչ թե կարգավորմանը, այլ «սառեցմանը»։ «Ըստ էության Մինսկի խումբը, որպես պետությունների խումբ, որեւէ գործունեություն չի ծավալել, քանի որ համանախագահները այդ գործունեությունը իրենց մոնոպոլիան են դարձրել։
Ու ինչի է դա բերել, մենք տեսնում ենք։ 28 տարում ոչ մի առաջընթաց, ոչ մի արդյունք։ Ընդամենը խոստումներ, ընդամենը բյուրոկրատական ընթացակարգեր, եւ ըստ էության, մենք այսօր կարծում ենք, որ համանախագահների գործունեությունը միտված է եղել հակամարտության «սառեցմանը», եւ ոչ թե լուծմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ իտալական Rai-1-ին տված հարցազրույցում։