Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել Բայրամովին Ռագիբ Նիզամօղլուին՝ «Հանուն ընդհանուր ժողովրդի» ուժային խմբավորման ենթադրյալ ղեկավարին, և Աղաև Ռոման Մաթլաբօղլուին: Երկուսն էլ մեղադրվում են խուլիգանության հոդվածով, գրում է Readovka-ն:
Գործով զբաղվում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնական վարչական շրջանի ՆԳ բաժնի հետաքննչական վարչությունը:
Ձերբակալվածներից մեկը՝ լրագրող Ռոման Աղաևը, պատգամավորի օգնական է («Արդար Ռուսաստան»): Բայրամովը, մինչ վերջերս, Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ակտիվ անդամ էր: