«Առավոտ» թերթը կուսակցություններից հետաքրքրվել է, թե ում թեկնածությունն են առաջադրելու թիվ 38 ընտրատարածքում։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ընտրություններին իրենց մասնակցության հավանականությունը 50/50 է։
««Առավոտը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդվարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն որոշե՞լ է՝ ում թեկնածությունն է առաջադրելու եւ որքանո՞վ է հավանական Առնոլդ Հակոբյանի թեկնածությունը, կամ գուցե ՀՀԿ-ն սպասում է Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալո՞ւն, որպեսզի որոշում կայացնի։
«ՀՀԿ-ն դեռ չի քննարկել այդ հարցը. Օրենքով սահմանված ժամկետներում կքննարկենք եւ կհրապարակենք»։
ԲՀԿ-ն թիվ 38 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի։ Այս մասին վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը։ Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն որոշի սատարել ՀՀԿ-ի թեկնածուին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք ՀՀԿ-ի հետ որեւէ հարցի շուրջ քննարկում չունենք»։
ՀՅԴ-ն եւս չի քննարկել՝ արդյոք թեկնածու կառաջադրի, թե ոչ։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդայանը»,- գրում է «Առավոտը»: