Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է հայկական կողմից արձակված հրթիռը հայտնվել սեղանի մեջ:

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն այս լուսանկարի կապակցությամբ գրել է. «Հա, լավ, չի պայթել, չի պայթել։ Բա ո՞նց ա լինում, որ էտ հարվածը (ընդ որում, այնպիսի հարված, որ մտնում ա գետնի մեջ), ալիք չի առաջացնում ու աթոռի նման թեթև իրը գոնե մի կողմ չի շպրտվում, կամ ասենք պատուհանի ապակի չի կոտրվում։ Խեղճ սնարյադ, ամոթից գետինն ա մտել»:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ դիմել է Հաջիևին. «Լսիʹ, դու պիտի միկրոխիրուրգ դառնայիր։ Նենց ակուրատնի ես ամեն անգամ բերում տնգում էս ռակետը։ Պրիչոմ, ով գիտի, նույն ռակետն ես հետդ ման տալիս»: