Lragir.am-ը գրում է. Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշվում է պաշտոնական տեղեկատվության մեջ, քննարկվել է իրավիճակը ռազմաճակատում: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հրադադար հնարավոր է միայն դրա վերահսկման մեխանիզմի հստակ սահմանման եւ կիրառման պարագայում:

Դա թողնում է բանակի բավականին կոշտ պայմանի տպավորություն: Այսինքն, հայկական բանակը ոչ թե ակնկալում է հրադադար, այլ լուծում իր խնդիրներն ու դնում պայման՝ կանգ կառնի միայն վերահսկողական մեխանիզմի պարագայում: Բանն այն է, որ վերահսկողական մեխանիզմը լոկ տեխնիկական հարց չէ, այն ենթադրում է բազմաշերտ քաղաքական իրողություններ, որոնք առնվազն անուղղակիորեն կարող են շոշափել Արցախի սուբյեկտության ճանաչման տարրեր:

Վերահսկման մեխանիզմների գաղափարը գործնականում օրակարգ բերվել է հենց ԱՄՆ հովանու ներքո՝ դեռեւս ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայի հանդիպմանը: Ընդ որում, Բաքուն դրանք մերժեց խոստովանելով, որ դա այլ բան չէ, քան ստատուս-քվոյի ճանաչում, ինչն այլ կերպ նշանակում է նաեւ Արցախի ճանաչում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում