Արդեն Շուրջ 5 օր է, ինչ «Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամներ նստացույց են անցկացնում Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ: «Facebook» սոցիալական ցանցում «Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը «Արժանապատիվ նստացույց մեր ընկերներին» նախաձեռնությամբ տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 12.00-ին, փորձելու է տարրական պայմաններ ստեղծել երիտասարդ ակտիվիստների նստացույցի համար:

«Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանն «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՄԻՊ-ի գրասենյակից իրենց իրազեկել են, թե նստացույց հայտարարած ակտիվիստները մեկ վրան տեղադրելու իրավունք ունեն, որովհետև անմարդկային պայմաններում են անցկացնում իրենց նստացույցը: Ուստի, նրա խոսքով, նպատակահարմար են գտել վրան տեղադրել՝ նստացույց հայտարարած իրենց ընկերների համար փորձելով տարրական պայմաններ ապահովել: «Վրանն արդեն ձեռք ենք բերել, վաղը կտեղադրենք, եթե հաջողվի»,- ասել է ակտիվիստը: