Ամերիկյան Huffingtonpost պարբերականում լույս է տեսել Քրստոֆեր Ադամյանի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Ստամբուլում հայ կանանց վրա հարձակումներին և Սևան Նիշանյանին:
Թվում է, թե կարծես Թուրքիայի բնակչությունը վերջապես հասկացել է, որ եթե երկրում ավելի վատ բան կա Քեմալիզմից,ապա դա Իսլամիզմն է: Ինչպես ցույց են տալիս Գեզի այգու ցույցերը թուրքերը վերջապես հասկացել են վարչապետ Թայիփ Էրդողանի իրական դեմքը և նշանակում է,որ Թուրքիայում տեղի են ունենում փոքր, սակայն մշտական փոփոխություններ: Կահիրեում հակաիսլամական հեղափոխության նման ցույցերի աշխարհիկ հիմքը և ժողովրդավարական բնույթը կարծես անակնկալի է բերել Էրդողանին: Էրդողանը կոպիտ բռնապետ է: Մեկը, ով կամայականորեն ընտրում է, թե որտեղ և երբ պետք է իր ժողովուրդը խմի ալկոհոլ և մեկը, ով փորձում է իր մարդկանց պահել անտեղյակ իրենց սեփական անցյալի նկատմամբ, հայերի ցեղասպանության հերքողը: Թուրքիան վերջերս երկու քայլ առաջ արձանագրեց և նա երեք քայլ հետ կկատարի դեպի կրոնական հանդուրժողականությունը և խավարամտությունը: Եկել է ժամանակը, որ Էրդողանը հեռանա:
Մի քանի ամիս առաջ գրել էի հոդված Ստամբուլում հայ տարեց կանանց վրա կատարված հարձակումների մասին: Անակնկալ չէր, որ որոշ պահպանողականներ մեկնաբանություններ էին թողել` հարձակվելով ինձ վրա իմ տեսանկյունների համար հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանությունը այդ հարձակումների համար ձերբակալել էր հայի: Նրա և հարձակումների մասին դեռևս ոչ մի բան չի լսվել առնվազն Արևմտյան մամուլում: Իհարկե ամբողջովին հնարավոր է, որ հայ է կատարել այս ցավալի գործողությունները, ինչպես ասում են «գյուղ չկա, որ շուն չլինի»:
Ուսումնասիրելով Թուրքիայի պատմությունը 1896 թվականից Դերսիմի ռմբակոծությունը, հարկատվությունը և վերջերս Հրանտ Դինքի սպանությունը, այս ամենը թվում է սահմանից դուրս: Այս թուրք մեկնաբանողները առնվազն պետք է իմանան, թե ինչու են նման գործողություններով ահաբեկում Թուրքիայի միջոցով: Մի անգամ ևս մենք հուսալքված ենք, քանի որ շարունակվում են հայերի վրա հարձակումները և թե ում կողմից պարզ չէ: Վերջերս որոշակի դրական քայլեր ձեռնարկվեցին: Մեծ մասամբ քրդերով բնակեցված հարավարևելյան հատվածում` Դիարբեքիրում, բացվեց հայկական թանգարան Սուրբ Գրիգոր եկեղեցում: Քաղաքապետ Բայդեմիրը կրկին ներողամտությունը հայ ժողովրդից 1915 թվականի դեպքերին քրդերի մասնացության համար և սուրբ Գրիգոր եկեղեցու վերակառուցումը ողջունվեց բոլորի կողմից: Նույն բանը պետք է անեն նաև Թուրքիայի մնացած հատվածները: Փոխհատուցումը կարող է սկսվել Թուրքիայի Սպիտակ տան Քասաբյան ընտանիքին վերադարձով, ումից որ առևանգել է թուրքական կառավարությունը այն բանից հետո, որ ցեղասպանությունից խուսափելու համար տեղափոխվել են Կոստանդինապոլիս, իսկ դրանից հետո Կանադա:
Այս երկու հատվածները հիշեցրեցին ինձ Թուրքիայի ամենախիզախ մտավորական և բիզնեսմեն ծագումով հայ Սևան Նիշանյանին, ով պատասխանատու է իր հայրենի Էվլերի գյուղի վերակառուցման, ժամանակակից Թուրքիայի հազավադեպ ժողովրդավարության և հանդուրժողականության համար: Թուրքական դատարանը դատապարտել է նրան 13 ամսվա ազատազրկման: Նրա մեղքը կայանում էր «հրապարակայնորեն մարդկանց կրոնական արժեքենրի վիրավորման մեջ», այսինքն Մուհամմեդ մարգարեին վիրավորելն էր:
Սևան Նիշանյանի նման մտավորականները շատ քիչ են աշխարհում, հատկապես Թուրքիայում: Թուրքերը պետք է ամաչեն էթնիկ հայերի սպանության համար կատարված մոտ հարյուր տարի առաջ 1915-1923 թվականներին: Բացի դա Սևան Նիշանյանը ընդամենը ասել էր, որ իրական ժողովրդավարությունում յուրաքանչյուրը պետք է կարողանա ասել իր ուզածը ամեն մեկին, լինի դա Քրիստոսը, Մուհամմեդը,թե Բուդան:
Այսպիսով այստեղ կոչ ենք անում վարչապետ Էրդողանին և թուրքական դատարաններին. Հանգիստ թողեք Գեզի այգին, հանգիստ թողեք ժողովրդավարությունը և հանգսիտ թողեք Սևան Նիշանյանին: