Ամերիկյան Vanity Fair պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհում ամենանորաձև հագնվող մարդկանց տասնյակը: Արդեն չորրորդ անգամ այնտեղ հայտնվել է Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթը:

Քեյթը «նորաձևության կուռք» համարել է իր ամուսնու կնոջը` արքայադուստր Դիանային: Դքսուհու ամենաաչքի ընկնող հագուստը 2013 թվականին համար պարբերականը համարել է բաց վարդագույն վերարկուն Ալեքսանդր Մաքքուինից և այդ նույն գրքի գլխարկը, որոնցով նա հայտնվել է հունիսին Ելիզավետա II թագուհու ծննդյանը նվիրված շքերթին:

Այս տարի Vanity Fair ցուցակում,որտեղ ճանաշված մարդիկ հատուկ տեղեր չեն գրավում, հայտնվել են նաև Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանը, ով նաև կատարում է ազգային և հայրենասիրական երգեր, ինչպես նաև Չինաստանի ազգային-ազատագրական բանակի գեներալ-մայոր է:

Պարբերականը նաև նշել է դերասանուհիներ Քերի Վաշինգթոնի, Շարլիս Թերոնի և Բրուք Շելդսին, երգչուհիներ Ջասթին Թիմբերլեյքին և Բեյոնսեին, ինչպես նաև Rolling Stones-ի կիթառահար Կիտ Ռիչարդսին:

Ամենանորաձև մարդկանց թվում հայտնվել են նաև մարզիկներ բասքեթբոլիստ Ջեյմս Լեբրոնը, հոկեյիստ Հենրիկ Լունդկվիստը և ամերիկյան ֆուտբոլի խաղացող Թոմ Բրեդին: Բրեդիի կինը բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը նույնպես հայտնվել է ամենանորաձև մարդկանց ցանկում:

Թագավորական ընտանիքներից բացի Քեյթ Միդլթոնից վերոնշյալ ցուացկում հայտնվել են նաև Իսպանիայի արքայադուստր Լետիսիան և Շվեդիայի արքայադուստր Մադլենը: