System of a Down ռոք խմբի մենակատար հայազգի Սերժ Թանկյանը կոչ է արել հուլիսի 29-ին Hollywood Bowl շոուին ներկա իր հանդիսատեսներին պատկերացնել, որ աշխարհում մեկը, ով խոսում է միջազգային հասարակության անունից, լուռ է մնում հայերի, հույների և ասորացիների ցեղասպանության մասին:
Դարոն Մալքյան կիթառի հնչյունների ներքո, ով կատարել է հայկական «Զեփյուռի նման» բալլադը, Թանկյանը նշել է.«Պատկերացրեք, որ 1940 թվականն է և Երկրորդ համաշխարհային պատերազմը նոր է սկսել և Ամերիկան չի որոշել մտնել պատերազմի մեջ Բրիտանիայի կողմից: Պատկերացրեք, որ ամերիկացիները դարձել են Նացիստական Գերմանիայի դաշնակից և որոշել են հեռու մնալ Հոլոքոստից, երբեք չօգտագործել Հոլոքոսթ բառը կառավարության քաղաքականության մեջ: Պատկերացրեք, ինչպիսի կյանքի դա կնմանվի: Պատկերացրեք լինել հրեա և ապրել Լոս Անջելոսում և երբեք չլսել, որ քո նախագահը կամ Կոնգրեսը օգտագործում են հոլոքոսթ բառը: Ահա թե ինչ են զգում հայերը, հույները և ասորացիները, երբ մեր կառավարությունը չի օգտագործում ցեղասպանություն բառը»:
System of a Down-ի չորս անդամները մշտապես Ամերիկային և միջազգային հանրությանը ցեղասպանությունը ճանաչելու առաջատար կոչ անողներից են եղել: Թանկյանը և խմբի թմբուկահար Ջոն Դոլմայանը 2006 թվականի ապրիլին մեկնել են Վաշինգթոն կոչ անելու կոնգրեսին խոսել ճշմարտությունը այս հանցագործության մասին:
Թանկյանը 2009 թվականի ապրիլին ստեղծել է կարճ տեսաֆիլմ, որը դիտվել է 330.000 անգամ և որտեղ կոչ է անում նախագահ Օբամային պահպանել իր նախընտրական խոստումը կապված հայերի ցեղասպանության ճանաչման հետ: