Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել սփյուռքահայ կամավորների մասին: Նրանք եկել են Երուսաղեմից, Ֆրանսիայից՝ հայրենիքին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար:
«Չգիտենք զենք բռնել, բայց սուրճ լավ ենք սարքում»,- ասում են նրաք:
Կամավորների զենքը մի քանի օտար լեզուներին տիրապետելն է. նրանք տեղեկություններ են հայտնում օտարերկրյա լրատվամիջոցներին Արցախում ընթացող մարտերի և ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: