Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամսերից մեկում ևս մեկ ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել: 19-ամյա Էլշադ Շախլարօղլու Իսմայիլովը մահացել է իրեն ամրացված հրացանից: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:

Համաձայն տեսչության դեպքը տեղի է ունեցե Ադրբեջանի Թովուզի շրջանում: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, անցկացվում է հետաքննություն:

Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը 2013 թվականի հունվարի մեկից հուլիսի 30-ը 12 ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել: