Այս պահին լարված իրավիճակ է քաղաքապետարանի մոտ: ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է սկսվել: Ակտիվիստներին թույլ չեն տալիս վրան տեղադրել:

Ակտիվիստներից մեկը զնագահարել և զգուշացրել է իր ընկերներին, որ իրեն ոստիկանները առևանգել են և տարել են ոստիկանություն:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ նրան տարել են Կենտորնի ոստիկանության բաժանմունք, քանի որ օրենքի խախտում է թույլ տվել և նա պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը քաղաքապետարանի դիմացից, ակցիայի մասնակիցներից մի կին, ով նախապես հայտարարեց, որ սրտի հետ կապված ունի առողջական պրոբլեմ և իրեն հանգիստ թողնեն, սակայն կնոջ հորդորները ապարդյուն էին և վերջինս ուշագնաց է եղել քաղաքապետարանի շենքի մոտ և այս պահին շտապօգնության աշխատակիցները առաջին օգնություն են ցույց տալիս: