Սիրիայի հարցերով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը թվիթերյան իր էջում հայտնել է, որ Ադրբեջանում սպանվել է «Համզա» դիվիզիայի 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին։

«Ադրբեջանում սպանվել է Թուրքիայից աջակցություն ստացած «Համզա» դիվիզիայի 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին: Ադրբեջանում սպանված սիրիացիների 9 դիակ այսօր ժամանել է Հիվար Քիլիս (Թուրքիայի սահմանին մոտ գյուղ Սիրիայում - հեղ․) անցակետ դեպի հյուսիսային Սիրիա, անցակետում աղբյուրի համաձայն»,- գրել է փորձագետը։


Բացի այս, Ցուրկովը գրել է, որ «կան նաև տասնյակ մարտիկներ «Սուլթան Մուրադ» դիվիզիայից (Թուրքիայից աջակցություն ստացող մեկ այլ խմբավորում), ովքեր անհայտ կորել են Լեռնային Ղարաբաղում: «Մարտիկները կորում են, քանի որ ծանոթ չեն տեղանքին: Առնվազն 2-ը գերեվարվել են հայկական ուժերի կողմից և հարկադրված հայտնվել են տեսանյութում»,- նշել է նա: