Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջազգային միջնորդների ջանքերը անարդյուն ենք եղել, եւ ընդամենը փորձ է եղել «ձգձգել եւ սառեցնել» հակամարտությունը։ Այս մասին նա հայտարարել է «АЗТВ»-ի հետ զրույցում։

Նա նաեւ ասել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը չափազանց զգայուն կերպով հետեւում է հակամարտության հետ կապված աշխարհի արձագանքներին»։