Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցագործներին, որոնք խաբել են սմարթ հեռախոսների գնորդներին: Չարագործները Մոսկվայի մետրոյի կայարանում ժամանակակից գադջեթների տեսքով վաճառել են կերակրի աղ: Այս մասին հաղորդում է Дни.ru-ն:

Ոստիկանությանը դիմել է ոմն անձնավորություն,ով պատմել է, որ պայմանավորվել է ինչ-որ մեկի հետ վերջինցս սմարթ հեռախոս գնելու համար: Նրանք հանդիպել են Մենդելեև մետրոյի կայարնում: Այնտեղ նա 38 հազար ռուբլիով վաճառել է տուփով երկու հեռախոս: Շուտով տղամարդը բացահայտել է, որ ժամանակակից գադջեթների փոխարեն տուփում գտնվում է կերակրի աղ:

Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալների Կոնենկով փողոցի վրա գտնվող բնակարանում: «Հետախուզության ժամանակ նշված բնակարանում ոստիկանները հայտնաբերել են հայտնի մակնիշի բջջային հեռախոսներ, որտեղ հայտնաբերել են աղ»,- հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում:

Մի քանի օր անց «Նախիմովյան պրոսպեկտ» մետրոյի կայարանում իրավապահ մարմիններին հաջողվել է բռնել ևս երկու կասկածյալի: Ներկայումս հինգ ձերբակալվածներից երեքի Մոսկվայից Հայաստանից և Բելոռուսից նկատմամբ հարուցվել է մեղադրանքներ խարդախության մեջ: Հետաքննությունը հիմքեր ունի կարծելու, որ ձերբակալվածները կարող է մասնակցել են նաև այլ նմանատիպ հանցագործությունների: