Վաշինգթոնում գտնվող հյուրանոցը, որտեղ կանգ է առել ռուսական NTV հեռուստաալիքի նկարահանող խումբը, գնդակոծվել է լույս երեքշաբթի գիշերը: Տուժածներ չկան:
Դեպքի վայրում РИА Новости-ի թղթակիցները Holiday Inn հյուրանոցի առաջին հարկում հայտնաբերել են փամփուշտի հարվածից կոտրված վիտրաժային ապակի՝ մոտ 1 սմ անցքով և բազմաթիվ ճաքերով, առաջին հարկի նախասրահում և փողոցում ապակու բեկորներ են թափված եղել:
«Ես սյուժե էի գրում, ձայներ լսեցի, կրակոցներ էին։ Թեժ կետերում իմ փորձից կարող եմ դրանք տարբերել։ Հետո իջա ներքև, մուտքը փակվեց ոստիկանության կողմից։ Ոստիկանները ոչինչ չեն մեկնաբանել։ Հյուրանոցի աշխատակիցն ասաց, որ հրաձգություն է եղել»,- պատմել է Վեսելովսկին։
Ոստիկանությունից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։