«Զինուժ մեդիան» ռազմաճակատ մեկնելուց առաջ հրետանավորների մարզումներից տեսանյութ է ներկայացրել։
Նախքան առաջնագիծ մեկներլը պահեստազորայինները վերհիշում են զինտեխնիկայի առանձնահատկությունները, անցնում կրակային պատրաստության պարապմունքներ: «Մարդկանց մեջ շահագրգռվածությունը շատ է, դուխը մեծ է: Գալիս են դաս են անում, գնում են: Կարծես իմ կեսը հետները գնա: Կարող եմ վստահ ասեմ, որ պատրաստված են գնում եւ կարող են իրենց խնդիրը այնտեղ կատարել»,-ասում է պահեստազորայիններին մարզող Սեյրան Աղբալյանը:
Մարզումների մասնակիցներից մեկի խոսքով, իրենք ուզում են ժամ առաջ մեկնել ու լինել իրենց կրտսեր եղբայրների կողքին. «Հայը միշտ շարժվել է դուխով, միշտ շարժվելու է առաջ: Պարզապես հիացած եմ մեր 18-20 տարեկան զինվորների ոգով: Ինչ-որ տեղ իրենք են մեզ դուխ տալիս, ինչ-որ բան սովորեցնում»:
«Ես պատրաստություն անցնողներին ասել եմ՝ ձեր մեջ կանգնած են նաեւ Հայաստանի հերոսներ, որի մասին դուք դեռ չգիտեք: Կռվի ժամանակ դուք ինքներդ ձեզ կբացահայտեք»,-ասել է պահեստազորայիններին մարզողներից մեկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում