Այս պահին ակտիվիստները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում: Նրանք պահանջում են ետ վերադարձնել իրենց վրանը, որը ոստիկանները քաղաքապետարանի մոտից առգրավվել են, միևնույն ժամանակ պահանջում են բաց թողնել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին:

Նրանք պնդում են, որ ոստիկանները բռնի ուժով են նրան տարել ոստիկանություն, հասցրել են մարմնական վնասվածքներ և ապօրինի գործողություններ են իրականացրել:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը Կենտրոնի ոստիկանության շենքի մոտից, այս պահին ոստիկանները փակել են մուտքը և թույլ չեն տալիս, որ ակտիվիստները շենք մուտք գործեն:

Ակտիվիստների մի մասն էլ շարունակում է մնալ քաղաքապետարանի շենքի մոտ և վիճել ոստիկանների հետ:

Լուսանկարը` Զորիկ Գալստյանի

Նրանք պնդում են, որ ոստիկանները գողացել են իրենց պաստառները և հրաժարվում են վերադարձնել: Սակայն ակտիվիստները փակել են երթևեկելի փողոցը, որից հետո ոստիկանները ստիպված են եղել վերադարձնել  պաստառները: