Իտալիայում օգոստոսի մեկին պետք է հրապարակվի Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ վերջնական դատավճիռը: Խոսքը գնում է Մեդիասեթ հոլդինգի մասին: Ավելի վաղ վարչապետին ճանաչել էին մեղավոր և դատապարտել էին չորս տարվա ազատազրկման: Այնուհետև համաներման միջոցով նրա ազատազրկման ժամկետը նվազեցրել էին մինչև մեկ տարի: Բացի դա այժմ Բերլուսկոնին չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ հինգ տարվա ընթացքում:
Քաղաքական գործչի փաստաբանները դատարանի որոշումը բողոքարկել են երկրի Բարձրագույն սահմանադրական դատարան: Նրա որոշումը բողոքարկել այլևս անհնար է: Ընդ որում փորձագետները նշում են, որ Բերլուսկոնին ճաղերի ետևում չի հայտնվի իր տարիքի պատճառով` սեպտեմբերին կլրանա նրա 77 ամյակը: Առավելագույնը նրան կարող են տնային կալանքի ենթարկել:
Մեդիասեթի գործը վերաբերվում է հարկային խարդախություններ, որոնց մեջ մեղադրվում է նախկին վարչապետը: Բերլուսկոնին մեղադրում են նրանում, որ 90-ականների սկզբին նա ղեկավարել է Մեդիասեթ կազմակերպությունը, մշակել և գործածել հարկերից խուսափելու քաղաքականություն:
Այս գործի շրջանակներում Բերլուսկոնիին և նրա գործընկերներին մեղադրվում են 2002 թվականի հուլիսից մինչև 2005 թվականի նոյեմբերին 34 մլն դոլար գումարի չափով դրամային միջոցների յուրացման մեջ: Բացի դա Մեդիասեթի ղեկավարությունը մեղադրվում է ֆինանսական հաշվետվության կեղծման և 8 մլն եվրո գումարի չափով հարկերից խուսափելու մեջ:
Պետք է նշել, որ Մեդիասեթը միակ դատական գործը չէ հարուցված քաղաքական գործչի նկատմամբ: 2013 թվականի հունիսի 24-ին Միլանի դատարանը դատապարտել է ևս յոթ տարի ազատազրկման և ցմահ արգելվում է զբաղեցնել պետական պաշտոն այսպես կոչեցյալ Ռուբի գործով: Մեղադրող կողմը համարում է, որ քաղաքական գործիչը օգտվել է անչափահաս մարմնավաճառների ծառայությունից և շահագործել է ծառայողական դիրքերը: Դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել : Ինչպես այս, այնպես էլ Մեդիասեթի դեպքում Բերլուսկոնին իրավունք ունի բողոքարկել երկու վճիռն էլ: