Թվում է, թե համաշխարհային մամուլը պետք է հոգներ ուսումնասիրել Մոնիկա Լևինսկու և Բիլ Քլինթոնի կարճատև սիրավեպը: Նրանց հանդիպումների արդյունքը հայտնի է Սպիտակ Տան ղեկավարին մեղադրել են երդման ներքո սուտ վկայություն տալու մեջ: Նրա դեմ սկսվել էր  իմպիչմենտի գործ,որը պատճառ հանդիսացավ ընտրություններում երբեմն լայն ժողովրդավարություն վայելող դեմոկրատ նախագահի պարտության համար: Սակայն մինչև այժմ համարվում էր, որ Մոնիկան, նախկինում նախագահի ենթական, դարձել է նրա կողմից ոտնձգությունների զոհ: Այս մասին հաղորդում է Российская Газета-ն:

Սակայն «անմեղ թռչնակը», ինչպես հետևում է հրապարակված ձայնագրություններից, որոնք նախկինում համարվում էին կորցված, մանրամասնորեն պատրաստել է իրեն սիրահարված տնօրենի համար թակարդ, այն ժամանակ երբ վերջինս քայլ առ քայլ ընկնում էր անդունդի մեջ:

Բացահայտվել է, որ այս ամբողջ պատմությունը նախագծված է եղել հանրապետական քաղաքագետների կողմից, ովքեր գերազանց իմացել են դեմոկրատ նախագահի թույլ կողմերը և կարողացել են խաղալ դրանց վրա:

Ամեն դեպքում տեսագրությունում, կատարված 1997 թվականի նոյեմբերին, Մոնիկա Լիվինսկին գործում է որպես գայթակղիչ մի կին, ով պարզ կերպով հասնում է իր առջև դրած նպատակին. հանդիպել Քլինթոնի հետ ինտիմ միջավայրում դեմ հանդիման:« Ես իմացել եմ, որ վաղը երեկոյան դու կլինես մենակ: Ես քեզ համար երկու առաջարկություն ունեմ: Սակայն ոչինչ չի ստացվի, եթե ես չտեսնեմ քեզ: Ես կարող էի իմ վրայից հանել հագուստը և ... Կարճ ասած ես գիտեմ միթե քեզ դուր չէ՞ր գա քեզ »,- նշում է Լիվինսկին ձայնագրության մեջ:

Թվում է, թե սրանով Մոնիկան կանգ կառնի, սակայն նա շարունակում է և փորձում ավարտին հասցնել իր ծրագրած սյուժեն« Հուսով եմ մենք շուտով կհանդիպենք, հուսով եմ դու կընդունես իմ սցենարը և կանես այնպես, ինչպես ես կցանկանամ: Այնուհետև դու արագորեն և աննկատ կվերադառնաս և այդ պահին ես կհապաղեմ և մենք կունենանք շատ հաճելի հանդիպում, որը կարող է տևել 15 րոպե կամ կես ժամ, ինչպես դու կցանկանաս»,- նշել է Լիվինսկին: Ընդ որում այնուամենայնիվ, եթե Բիլը վախենար աղջկա համառությունից վերջինս առաջարկել է ավելի նպատակահարմար տարբերակ «նայել կինոնկար կամ ուղղակի ընթրել միասին»:

Այսօր սիրավեպը, որը 15 տարի առաջ արժեցել է Քլինթոնի նախագահական աթոռին, դարձել է պատմական իրադարձություն, սակայն դեռևս նոր հանգամանքներ են բացահայտվում: