«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում նրանցից ամենամեծը՝ «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինքը, հայտարարել են, որ հրաժարվում են ճանաչել հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և չեն վերցնելու իրենց հասանելիք մանդատները: Սա սահմանադրական ճգնաժամ հասունացնելու միջոցով քաղաքական պայքար մղելու իրական օրինակ է:
Հայաստանի անկախության 30-ամյա պատմության ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները գրեթե միշտ հայտարարել են ընտրությունների կեղծված լինելու մասին, սակայն միշտ էլ վերցրել են մանդատները՝ այդպիսով ընդունելով իշխանության լեգիտիմությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: