Լոնդոնի Տոտենհեմը և մադրիդյան Ռեալը համաձայնության են եկել կիսպաշտպան Գարեթ Բեյլի հարցի շուրջ : Արքայական թիմը 24 ամյա ֆուտբոլիստին վճարելու է 120 մլն եվրո, որը նրան կդարձնի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը:

Ինչպես հաղորդում է AS-ը կողմերը դեռևս չեն պայմանավորվել, թե ինչ ժամկետում է վճարվելու գումարը: Բացի դա չի բացառվում, որ Ռեալը քիչ վճարի, եթե տրանսֆերային պայամանագրի մեջ մտցրվի Ռեալի ֆուտբոլիստներից մեկը: Տոտենհեմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին շատ է դուր գալիս Անխել դի Մարիայի, Ֆաբիո Կուենտրայի և Ալվերո Մորատիի խաղը: Սակայն Ռեալը միանշանական հայտարարել է, որ Մորատին,ով իսպանական գրանդ ակումբի սաներից մեկն է, աճուրդի չի հանվի:

Այնուամենայնիվ եթե Բեյլի տեղափոխումը Ռեալ տեղի ունենա, ապա այն կլինի ռեկորդային տրանսֆեր ֆուտբոլի պատմության ամբողջ ընթացքում: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանել է Ռեալին,որը 2009 թվականին Մանչեսթեր Յունայթեդից Քրիշիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար ծախսել է 100 մլն եվրո:

Պետք է նշել, որ Ռեալը արդեն բազմիցս ձեռք է բերել անգլիացի ֆուտբոլիստներ և նրանցից ոչ մեկ թե Սթիվ Մաքմանամանը, թե Դևիդ Բեքհեմը և թե Մայքլ Օուենը չեն կարողացել նոր թիմում ցուցադրել իր բոլոր ունակությունները և նրանցից շատերի համար Ռեալ անցումը նշանակել է ավարտ իր կարերային:

Տոտենհեմից Ռեալը արդեն հասցրել է ձեռք բերել խաղացող: Վերջինս թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ձեռք բերման համար վճարել է 33 մլն ֆունտ:

Անցած խաղաշրջանին Բեյլը Անգլիայի Պրեմիեր Լիգայի ժամանակ անց կացրել է 33 խաղի և դարձել 21 գոլի հեղինակ: 24 ամյա կիսապաշտպանը այդ մրցաշրջանի ընթացքում ստացել է մի շարք մրցանակներ: