«Փաստ»-ը գրում է. «Այն բանից հետո, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքից զինյալներ են ներգրավված Արցախյան պատերազմում, իսկ դրանց թիվն արդեն հասել է 2000-ի, արհեստածին ադրբեջանական պետության ղեկավարն ընկավ հերթական հիստերիայի մեջ՝ փորձելով նորից ապարդյուն ջանքեր գործադրել՝ ակնհայտը հերքել, իսկ Ռուսաստանին մեղադրել կողմնակալության մեջ:

Այնինչ, սա առաջին դեպքը չէ. փաստն այն է, որ ոչ միայն միջազգային ԶԼՄ-ներ, այլև տարբեր երկրներ նույնիսկ պաշտոնական մակարդակով են արդեն հաստատել, որ Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջանի կողմից կռվելու: Ալիևի հերթական նոպան այնքան անհեթեթ էր, որ նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ում էին ապշել:

«Ճիշտն ասած, մենք այնքան էլ լավ չենք հասկանում Ալիևի զգացմունքային արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը», - ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը՝ հեգնելով, թե «միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութ կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»: Սակայն ամեն ինչ դրանով չավարտվեց:

Երեկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընդգծել է, որ ճշգրիտ տվյալներ կան Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից, առաջին հերթին՝ Սիրիայից ահաբեկիչների ներկայության մասին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: