«Ումն է Շուշին» հարցին իր պատասխան Առաջին ալիքի եթերում հյուրընկալված Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Եթե հարցը վերաբերում է Շուշիի պատկանելությանը, Շուշին միշտ էլ հայկական հող է եղել և հայկական քաղաք: Այսօր ռազմական գործողությունները վարվում են քաղաքի ներսում և քաղաքի շրջակայքում: Մեր զորքերը հերոսական պայքար են մղում քաղաքը պաշտպանելու, վարձկաններին, որոնք հայտնվել են քաղաքի ներսում, հատնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ: Դժվար է նշել՝ ում ձեռքում է նախաձեռնությունը: Երեկ գիշերվանից իրենք սկսել են մեծ խմբերով ներթափանցել քաղաք, մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողության են անցել: Այժմ չկա մի կողմ, որը լիարժեք նախաձեռնողականություն ունենա քաղաղաքի նկատմամբ»: