«Շուշիի վերասբերյալ վաղաժամ գնահատականներ չտանք ոչ լավատեսական, ոչ առավել ևս՝ վատատեսական, ուղղակի վստահենք ու հավատանք մեր զորքին, որն ամբողջ օրը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով:
Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը 3-4 օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, վաղը վերջնական պարզ կլինի: Վաղաժամ ոչ մի հստակ գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրավիճակը շատ արագ փոխվում է: Ենթադրում եմ, որ վաղը Շուշիի համար ճակատամարտը կավարտվի»,- ասաց Հովհաննիսյանը: