Չինաստանի բնակիչ անձեռք դաշնակահար Լյու Վեյը, ով երաժշտական գործիքի վրա նվագում է ոտքերով, դարձել է 2010 թվականի համաշխարհային սենսացիան: Վերջերս Լու Վեյը հաղթել է China’s Got Talant (Չինաստանը որոնում է տաղանդներ) մրցույթը` հերթական անգամ ապացուցելով բոլորին, որ իրական տաղանդը յուրաքանչյուր պայմաններում կարող է անել այն ամենը, ինչ հասարակ մարդը չի կարող անել: Այս մասին փոխանցում է Pravda.ru-ն:

Տաղանդավոր երիտասարադը կորցրել է ձեռքերը տաս տարեկան հասակում, երբ խաղացել է պահմտոցի և որոշել է թաքնվել տրանսֆորմատորային կայան: Հոսանքի ուժեղ հարվածից երեխայի ձեռքերը այնքան են վնասվել, որ բժիշկները ստիպված են եղել դրանք հեռացնել: Մնալով առանց ձեռքերի Լյուն 13 տարվա ընթացքում կարողացել է կատարյալ կերպով օգտագործել ոտքերը,որոնք սկսել են փոխարինել ձեռքերին:

Դաշնամուր նվագելը եղել է Լուի երազանքը և ավագ դասարաններում նա առաջին անգամ սկսել է նվագել երաժշտական այս գործիքի վրա: Ազգային մրցույթում հաղթելուց հետո չինացի դաշնակահարը դարձել է հանրահայտ ամբողջ աշխարհում:

Թայվանական երգչուհի Ջոլին Ցայը հենց մրցանակաբաշխության ժամանակ առաջարկել է երիտասարդին մասնակցել իր համերգային շրջագայությանը, իսկ երկու խոշոր ձայնագրման ստուդիաներ հայտնել են, որ պայմանագիր կստորագրեն տաղանդավոր դաշնակահարի հետ: Առևջում Լյու Վային սպասվում են բազմաթիվ համերգներ ոչ միայն Չինաստանում այլ նաև նրա սահմաններից դուրս: