Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի պաշտպանության բանակի զինվորները, գրում է WarGonzo-ն: «Միլիոնավոր հարցեր են ուղղվում՝ ինչ է կատարվում Շուշիում: Շուշիում մարտեր են: Դաժան: Մարտերը ենթադրում են երկու կողմերի մասնակցություն: Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են՝ փորձելով ճեղքել: Արցախի պաշտպանության մարտիկները ետ են մղում այդ հարձակումներն ամեն րոպե՝ առանց բացառության: Ամեն ինչ արդար է:
Մտե՞լ են ադրբեջանցի զինվորականները Շուշի: Անխոս, մտել են: Ծայրամասեր: Հետո գնացել են: Փորձե՞լ են նորից մտնել: փորձել են: Փորձում են:
Արդյո՞ք իրենց վերահսկողությունն են սահմանել քաղաքում ու դրոշ կանգնեցրել մզկիթի կամ ամրոցի վրա: Անշուշտ, ոչ: Բոլոր այդ տեսանյութերն ու լուսանկարները ֆեյքեր են, ինչն անգամ խոստովանել են ադրբեջանական թելեգրամ-ալիքները:
Անշուշտ, Շուշիի ճակատամարտն այս պատերազմի գլխավոր իրադարձությունն է: Ալիևը չի խնայում ոչ ուժեր, ոչ մարդկանց և նրանց նետում է Արցախի ՊԲ մսաղացի մեջ: Հանուն դրա նա մերկացրել է Մարտունու ճակատը, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ-ն նահանջում է և Նախիջևանը՝ այնտեղի բերելով էլիտար հատուկջոկատայիններ հենց Շուշիի գրոհի համար:
Այդ հատուկ ջոկատի վիճակն այս պահին հուսադրող չէ:
Ալիևը վա-բանկ է գնում: Ստեփանակերտում դա հասկանում են և հանձնվել չեն պատրաստվում: Աս պատերազմի ճակատագիրը կորոշվի մոտ ժամանակում»,- գրում է ռազմական թելեգրամ-ալիքը: