Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այնքան բան կա ասելու, բայց ո՞ւմ ասես, ինչի՞ համար ասես։ Ո՞վ փորձեց հասկանալ քաղաքականությունն ինչ է։ Ո՞վ փորձեց լսել բանական ու մասնագիտական խոսքը
Շուշիի փուչիկն ընդամենը ժամերի ինտերվալ ունի, այն ժամանակային այլ ինտերվալ չունի, ու հանգուցալուծումը շատ չի ուշանա: Ինձ հայոց բանակի մարտունակությունը չի անհանգստացնում, քանի որ հզոր զինվորներ ու սպաներ են կռվում նրա շարքերում: Ինձ Հայոց բանակի սուբյեկտայնությունն է մտահոգում, ուստի ամեն ինչ պետք է անենք տարածաշրջանում նրա դերի ու նշանակության բարձր մակարդակը ապագայում եւս պահելու համար:
Մարգարե չեմ, ինչպես այսօր ինձ անվանեցին, պարզապես գիտեմ տարածաշրջանը, խաղացողներին՝ իրենց ուժեղ եւ թույլ կողմերով, ազդող գործոնները ու վերլուծել գիտեմ: Վաղն առավոտվանից մտնում ենք նոր փուլ:
Քանի որ շատերին այս ժամին հետաքրքրում է Շուշիի ճակատագիրը, ապա ասեմ՝ Շուշին մերն է ու մերն է լինելու նաեւ ապագայում: Ասածս հայրենասիրական պաթետիկ խոսք չէ, սցենարն է այդպիսին: Հարցեր չտաք, չեմ պատասխանելու: