«Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն ա, ով արցունքն աչքերին ա ընդունել, ավելի ճիշտ չի էլ ընդունել այս որոշումը: Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամենը: Ու ինչ որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի ու նրա երեխայի վրա: Ու նա մտածում է՝ մարսելու է՞: Բացառված է:

Այո մենք ճիշտ չենք վարվել, այս երկիրը թալանածների նկատմամբ, ես ներողություն եմ խնդրում դրա համար»,- իր տեսաուղերձում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այժմ վիրահատվում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: