Ռուսական խաղաղապահները վեց Ил-76 օդանավները Ուլյանով-Վոստոչնիյ օդանավակայանից մեկնել են Ղարաբաղ, որպեսզի տեղափոխեն խաղաղապահ զորակազմի համար անհրաժեշտ զրատրանսպորտային միջոցները, ավտոմոբիլային տեխնիկան եւ նյութական միջոցները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած համաձայնությամբ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելու է ռուսական, իսկ այնուհետեւ նաեւ՝ թուրքական խաղաղապահ զորակազմ։ Ռուսական զորակազմը ներկայացվելու է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադով։