Ըստ «Հրապարակ»-ի` նախագահի ընտրություններից հետո սպասվում են լուրջ վերադասավորումներ, և տագնապած է մասնավորապես Շիրակի մարզպետը՝ Աշոտ Գիզիրյանը, ումից ՀՀԿ-ն դժգոհ է մնացել: «Դեռևս պատգամավորական ընտրությունների ժամանակ խոսվում էր, որ Գիզիրյանը ծպտյալ ԲՀԿ-ական է, և Շիրակի մարզում ԲՀԿ-ի տարած մեծաքանակ քվեների մեջ իր լուման ունի նաև նա, ուստի հայտնվել է սև ցուցակում:
Ըստ տարածված լուրերի, Սերժ Սարգսյանը կոշտ զրույց է ունեցել Գիզիրյանի հետ՝ մասնավորապես Արթիկ այցելելուց հետո: Ժողովրդի դժգոհությանը հանդիպելով՝ նախատել է Գիզիրյանին, թե ամենից շատ ֆինանսավորվում է այս մարզի բյուջեն, սակայն ամենից շատ դժգոհություն այստեղի բնակիչներն են ներկայացնում»:
Մեկնաբանություն ստանալու նպատակով թերթը դիմել է Գիզիրյանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին:
Սերժ Սարգսյանը կոշտ զրույց է ունեցել Աշոտ Գիզիրյանի հետ


