Վահե Աղամյանը լուսանկարիչ է՝ Ալավերդի քաղաքից: Նկարում է ողջ Լոռին և ներկայացնում հանրությանը` «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/marzLoru: Նպատակն է՝ ճանաչելի դարձնել Լոռվա բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը, նպաստել տուրիզմի զարգացմանը, բնապահպանական խնդիրների վերհանմանը և լուծմանը: Ֆեյսբուքյան մի օգտատեր` Անիկ Շահմուրադյանը, իր էջում գրել է. «Բախտ ունեցա` «Լոռի, իմ սէր, իմ թախի» էջի միջոցով, բնականաբար Վահէ Աղամյանի ջանքերի շնորհիվ` մանրամասն ծանոթանամ Հայաստանի Լոռի մարզի հետ, կլիմայից մինչև տեսարժան վայրեր, սովորությունները, ապրելակերպը և անգամ Լոռու ժողովրդի մտածելակերպին, քանի որ շուրջ 400 տարի է՝ արմատ եմ ձգել Իրանի մայրաքաղաք` Թեհրանում, և ցավոք սրտի, իրականում չգիտեմ ծագումս, սիրահարվեցի անտես Լոռի մարզին, արյան կանչի պես: Նախ, գնահատելով այս հրաշալի աշխատանքը, շնորհակալություն եմ հայտնում սիրելի Վահէ Աղամյանից իր նվիրվածության և լուրջ աշխատանքի համար, հետո հայտնում եմ, որ ես այսուհետ Լոռեցի եմ, ծնվել եմ Իրանի մայրաքաղաք Թեհրանում, իսկ ծագումով Լոռեցի եմ»: Էջը ստեղծվել է 2012թ. ապրիլի 8-ին, հեղինակի շատ սիրելի գրքերից մեկի անունով` «Լոռի, իմ սեր, իմ թախիծ»: Էջի նախատիպը հենց այս գրքից է ծագել, որն ալմանախ է ներկայացնում իրենից: «Պարզաբանեմ. այդ գրքում տպագրված են գրողներ միայն Թումանյանի տարածաշրջանից: Ես էլ մտածեցի` ինչո՞ւ չստեղծել էջ, որտեղ տեղադրված կլինեն լուսանկարներ և տվյալներ միայն Լոռուց»,-168.am-ի հետ զրույցում ասում է Վահե Աղամյանը, և ավելացնում,-«Լուսանկարները հիմնականում ճանաչողական են, մեկ տարի առաջ դեռ չկային ֆեյսբուքյան շատ էջեր, և շատ քիչ էին էջերը, որոնք քարոզում էին հային ու հայկականը: Եվ ես որոշեցի պրոպագանդել Լոռին, քանի որ Լոռին շատ հրաշալիքներ ունի: Այն, ինչպես ասում են, թանգարան է բաց երկնքի տակ: Անգամ մենք` լոռեցիներս, քիչ բան գիտենք Լոռու մասին»: Էջում կան 1000-ից ավելի լուսանկարներ, որից 951-ը Վահեի հեղինակային լուսանկարներն են: «Լուսանկարները պետք է բնական լինեն, նրանք մշակման հազվադեպ են ենթարկվում, և այնպիսին են, որ մարդը գա Լոռի, տեսնի այն`ինչ իրականում կա լուսանկարում: Եթե մենք վանքին գունավոր երանգ տանք, ապա այցելուն կհամեմատի և գուցե նաև հիասթափվի»,-ասում է լուսանկարիչը: Սկզբունքներից մեկն այն է, որ լուսանկարները, որոնք տեղադրվում են էջում, բացառապես Լոռուց են: Ուղեցույցը Գառնիկ Շախկյանի «Լոռու քարակերտ էջերը» գիրքն է: Պատկերված բնակավայրերը շուրջ 20-ն, Վանաձորից մինչև սահմանային Ջիլիզա գյուղ, Ալավերդի, Աքորի, Օձուն, Դսեղ, Սանահին, Ակներ Քարինջ: Սրբավայրերն էլ մոտ 2 տասնյակ են, որոնցից նշանավոր վանական համալիրներն են Սեդվու, Օձունի, Արդվու, Սանահինի, Հոռոմայրի, Քոբայրի, Դսեղի, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ, Հաղպատի վանքերը: Նաև Ախթալայի ամրոցն ու եկեղեցին է ներկայացված: Իսկ ի՞նչն է օբյեկտիվի առանցքը. բնության մեջ ներառում է նաև կենդանական աշխարհը: Էջում կա հատուկ ալբոմ, որտեղ տեղադրվում են նաև Լոռու կենդանական աշխարհի լուսանկարները: Այդ ալբոմի մեջ կան բացառիկ լուսանկարներ, օրինակ՝ վայրի օձի լուսանկարը, որը Ձուկ է որսում: «Երբ զորացրվեցի, հեռախոս գնեցի, որը լուսանկարում էր, թեև շատ ցածր որակի էր, բայց ես լուսանկարում էի և ինքս էլ չիմացա, թե ինչպե՞ս այն դարձավ իմ կյանքի անբաժան մասը: Նաև ինձ դուր չեր գալիս, որ որոշ լուսանկարիչներ լուսանկարում են, շատ լավ լուսանկարներ են անում ու չեն հրապարակում իրենց լուսանկարը` վախենալով, որ կգողանան կամ կօգտագործեն առանց իրենց վճարելու: Եվ դա է պատճառներից մեկը, որ ես որոշեցի լուսանկարել ողջ Լոռին և անվճար, անվարձահատույց նվիրել հասարակությանը»,-պատմում է լուսանկարիչը: Էջն արդեն 4 հազարից ավելի բաժանորդ ունի և շաբաթական միջինը 10 հազար այցելու: Այցելուների առավելագույն քանակը շաբաթական եղել է 27 հազար: «Անվարձահատույց ասելով՝ նկատի ունեմ ֆինանսական կողմը, բայց մարդիկ ինձ բարոյապես օգնում են, և էջն իմ այցեքարտն է, Հայաստանի բոլոր կողմերում ինձ ճանաչում են իմ էջի միջոցով: Հաճախ եմ լսում շատ լավ, դրական խոսքեր և արժանանում հարգանքի, դա է ամենակարևորը»,-ասում է Վահեն: Լոռու տարբեր բնակավայրերում նա շրջում է իր սեփական միջոցներով: «Տեսարժան վարերում հայտնվում եմ կամ աշխատանքի բերումով, կամ ազատ օրերիս իմ միջոցներով եմ գնում: Կամ՝ ավտոբուսով, կամ՝ ոտքով, կամ, ինչպես ասում են, ավտոստոպով` ճանապարհին պատահական մեքենա կանգնեցնելով… Ասեմ, որ այդ ընթացքում հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել և առիթը բաց չեմ թողնում խոսելու նրանց հետ Լոռու ու նրա հրաշալիքների մասին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անգամ մի փոքր օգնել են ինձ այդ գործում, նաև բարեհոգի վարորդներին»,-ասում է Վահեն: Վահեն հովանավորներ չունի, չի էլ փորձել գտնել. «Պարզապես համեստ մի գրություն եմ գրել էջում, որ ցանկացողները կարող են օգնել, իմ կարծիքով դրանով իրականում ոչ թե պիտի զբաղվեին իմ նման մարդիկ, այլ պետությունը պետք է գումարներ հատկացներ, և ամեն մարզ ունենար իր ներկայացուցիչը, այսինքն` ստեղծվեր առանձին կառույց, որը զբաղվեր տարածաշրջանը գրավիչ դարձնելով»,-ասում է նա: Ի դեպ, վերջերս ամերիակահայ անհայտ բարերարը բարձր որակի լուսանկարչական ապարատ է նվիրել Վահեին: Վահեն իր աշխատանքի ընթացքում նաև հետաքրքիր վիճակագրություն է ստեղծում: Օրինակ` էջի բաժանորդների 67,2 տոկոսը կանայք են, որոնց 90 տոկոսը Հայաստանում են բնակվում, և 50 տոկոսը` Երևանում, հավանաբար դա կապված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարածվածության հետ: Ամենաշատ հավանության արժանացած նկարը Պլեճի լուսանկարն է`1100 լայք: Հեղինակը նկատում է, որ մարդիկ առավել հաճախ ուշադրություն են դարձնում ուտելիքներին, քան շքեղ ու անգին սրբավայրերին: Իսկ սրբավայրեր գնալով` ամեն անգամ տարբերություն է նկատում. ամեն տարի մի քար է ընկում: «Եթե այսպես շարունակվի, 100 տարի հետո մեր հուշաձաններից միայն պատերը կմնան, իսկ պատերից` միայն հիմքերը: Բայց սխալ կլինի մեղադրել միայն պետությանը, քանի որ մարդիկ էլ պակաս անփույթ չեն, ամենուրեք սրբավայրերի պատերին կարելի է հանդիպել ամենատափակ գրություններ, սիրո խոստովանություններ ու սրտեր»,-ասում է Վահե Աղամյանը: Անուշ Թորոսյան
Այս թեմայով
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)
Բայդենը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում
ՉԼ․ «Ռեալի» հակառեկորդը
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փաստ»
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում
ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն
Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ․ «Փաստ»
Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
Երկար ժամանակով լույս չի լինելու
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո
44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ»
Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
Նոյեմբերի 28-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Բայդենը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փա...
1
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
2
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
3
Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առ...
4
Երկար ժամանակով լույս չի լինելու
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փաստ»
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տ...
ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն
Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ․ «Փաստ»