«Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչված մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելու և արագ կորցնում են մարտունակությունը և դա խնդիրներ է առաջացնում»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ստեղծված իրավիճակի պատճառները ներկայացնելիս ասաց վարչապետը։
«Նույնը վերաբերում է նաև կամավորների որոշակի շերտի, որոնք, իհարկե, որպես կամավոր քաղաքցիական կյանքից եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ առաջացել են մարտունակության խնդիրներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա ամենևին չի նշանակում, որ մոբռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ են նույն վիճակում եղել։
Փաշինյանի խոսքով՝ եղել են նաև դասալքության դեպքեր և ոչ մի կերպ այդ խնդիրը լուծել հնարավոր չի եղել։
«Երբ ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել արդյունքում լավ կռվող զինվորներն իրենց փոխարինող չեն ունեցել»,- հավելեց նա։