«Նախօրեի երեկոյան, ժամը 18-19-ի սահմաններում, ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը Տերյան փողոցում իսկական բացօթյա «կոնցերտ» է տվել։

 

«Բրաբուսի» ղեկին նստած, բավական դանդաղ ընթացքի մեջ, նա բարձրաձայն երգել է, գոռգոռացել և իրեն ոչ ադեկվատ պահել՝ իր վրա հրավիրելով մարդաշատ փողոցի անցորդների ուշադրությունը»,–գրում է «Հրապարակ» թերթը։