Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման համար ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում, ինչպես Սիրիայում կպահպանվի արդար խաղաղությունը։ Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան ռուսների հետ համատեղ խաղաղապահների տեղ կզբաղեցնի Ղարաբաղում, եւ ավելի սերտ կհամագործակցի Բաքվի հետ։