«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրա­պարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում իր գործունեությունն է դադա­րեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչև 5 աշխա­տող ունեցող խանութ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում. «Այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Երևանում գոր­ծել է այդպիսի 6 հազար 768 խանութ, այնինչ ան­ցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 7 հազար 911: Այլ կերպ ասած, գերփոքր խանութների թիվը Երևանում կրճատվել է միանգամից մոտ 15 տոկոսով: Նույնն է վիճակը նաև ծառայու­թյուններ մատուցող գերփոքր օբյեկտների պարագայում: Մեկ տարվա ընթացքում 390 այդպիսի օբյեկտ դադարեցրել է իր գործունեությունը Երևանում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը չի վարում արտադրական և այլ գործունեությամբ զբաղվող օբյեկտների նման վիճակագրություն, բայց կարելի վստահաբար պնդել, որ բոլոր ոլորտներում վիճակը նույնն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: