Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք բոլորս միասին պայքարեցինք տրանսպորտի թանկացման դեմ և հաղթանակը երկար սպասեցնել չտվեց, որովհետև միասին էինք և արդար:
Ես ևս դժգոհ եմ թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ լուսաբանել մեր պայքարը: Իսկ հիմա երկու խոսք ստորը կցված տեսանյութի վերաբերյալ: Երբ մենք Մաշտոցի պուրակը ետ վերադարձրեցինք ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է: Դա նշանակում է, որ այն հանրային տարածք է և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը:
Եվ արդարության համար նշեմ, որ ոչ ոք իրավունք չունի հանրային տարածքից դուրս հրավիրելու կամ չթողնելու լրագրողներին կատարել իրենց աշխատանքը: Եթե արդարություն ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է արդար լինես:
Հ.Գ. Ուզում եք վերահսկել լրատվամիջոցների աշխատանքը, արեք ձեր միջոցառումը սեփական տարածքում: