Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտնել է, որ Հայաստանի տարածքում թուրք հովիվ է սպանվել, ով հատել է սահմանը` իր կորած ոչխարները փնտրելու նպատակով: Այս թեմային է անդրադառնում «Հայոց աշխարհ» թերթը` նշելով, որ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը սահմանն անցել էր Արփաչայի շրջանում և, թուրքական կողմի ասելով, սպանվել հայ սահմանապահների կրակոցներից:

Կարսի նահանգապետն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր քաղաքացիներից մեկը կորցրեց իր կյանքը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նրա մարմինը: Մեր բրիգադային հրամանատարը և շրջանային վարչակազմի ղեկավարը գտնվում են սահմանին»:

Թերթի տեղեկացմամբ` միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի  երեկոյան: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչ Սերգեյ Գրեչինը հաստատել է, որ եղել է միջադեպ:

Քննություն է ընթանում: 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի` 02.08.2013թ. համարում: