Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիրքեր բարձրանալու ճանապարհին զինվորներ ու կամավորներ էին հանդիպում։ Նրանք չէին դիմացել պատերազմի ծանրությանն ու լքել էին մարտական դիրքերը։ Մեր վաշտի տղերքից շատերը ամենայն հեգնանքով ու արհամարհանքով ծաղրում էին այդ տղաներին։ Միայն քչերը դիմացան գայթակղությանը ու լուռ մնացին, առավել փորձառուներն էլ քթների տակ քմծիծաղ տվեցին։ Ավելի շուտ քմծիծաղով հասկացրեցին, որ վերջում կերևա, թե էդ հեգնողներից քանիսն էն մնալու խրամատում։
Անցավ երեք օր և մենք տվեցինք առաջին վեց զոհը (խաղաղություն նրանց), ինչն էլ համընդհանուր խուճապի պատճառ դարձավ։ Իսկ գիտե՞ք, թե ովքեր առաջինը մարտական դիրքը թողնելու պատրաստակամություն հայտնեցին։ Այո՛, հենց այդ ծաղրողները և նրանցից մի քանիսն իսկապես հեռացան ու առանց խղճի խայթի։
Պատերազմի ժամանակ բոլորն են վախենում և խնդիրը ոչ թե չվախենալն է, այլ վախը կառավարելը։ Կան մարդիկ, որոնց մոտ չի ստացվում դա անել և այստեղ որևէ ամոթալի բան չկա։ Որևէ մեկն իրավունք չունի նրանց ծաղրել, ավելին՝ հազար կիլոմետրանոց ռազմաճակատում պարտության պատասխանտվությունը բարդել այդ մարդկանց ուսերին։ Դա կեղտոտ սուտ է, միֆ, որի ստեղծողները պատասխան են տալու։ Ոչ ոք իրավունք չունի դժոխային տառապանքների ու զրկանքների միջով անցած հայ ժողովրդին դասալիք անվանել։
Փոքրիկ այս պատմությունը ուղղված է ֆեյսբուքյան այն անլուրջ զանգվածներին, որոնք օր ու գիշեր հայհոյում ու ծաղրում են դիրքերը լքածներին։ Վստահ եմ, եթե նրանք կյանքում գոնե մեկ անգամ հրետանու ականների տակ հայտնվեն, սմերչի ձայն, տանկի ղռռոց լսեն, ԱԹՍ֊ի հարվածից անդամահատված մարմնի մասեր տեսնեն կամ էլ խավարի մեջ դեպի իրեն վազող թուրք նկատեն, ապա ամբուժելի լուծ կկպնեն ու ամբողջ կյանքում տասը րոպեն մեկ կքաքեն տակները։ Լուրջ եմ ասում, խելոք կացեք, ժողովրդին հանկարծ չկպնեք»։