«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունում և ԱԱԾ-ում բացարձակ բարոյալքված իրավիճակ էր։
Ծառայողները վախեցած, կոտրված և ապագային անորոշ նայող հայացքներ ունեն։ Մեզնից փորձում էին իմանալ, թե ինչ է լինելու։
Հրապարակային ագրեսիվությանը չխաբնվեք ժողովուրդ։ Դա բեմադրվում է մարդկանց վախեցնելու և երկրի հանձնումը ավարտին հասցնելու համար։
Քաշաթաղն ու Քարվաճառը պահելու ենք առաջին փուլով։
Նիկոլը պետք է հեռանա, և ինչքան արագ, այնքան լավ։
Մեր այսօրվա ակցիան «Ռոսիյա մեկի» անորոշ, վախվորած և հուսահատ եթերային քննարկմանն է «արժանացել»՝ Ժիրայր Սեֆիլյանի և Նժդեհի միջեւ անուղակի զուգահեռներով։
Ռուսական զորքերը Հայաստանում արժանացել են արհամարհանքի և ցավով հայտնաբերել են, որ «փրկչի» պատմուճան իրենց հագին տեսնող չկա այստեղ։
Հայությունը շուտով ձորերն է նետելու իր տարածքների հաշվին առևտուր անողներին։
Պետք է ակտիվ լինենք և ցույց տանք Ռուսաստանին մեր վերաբերմունքը»։