Օգոստոսի 1-ին՝ ժամը 20:46-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնու վրա, հայտնաբերել 1938 թ. ծնված Ի. Խ.-ի դին: