ՀՀ Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանն այս պահի դրությամբ չի աշխատում: Ավելին, այս թանկարժեք բիոզուգարանի անսարքությունը զայրացրել է նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին.

 «Գրեք, որ պահանջում եմ էդ բիոզուգարանն ընդհանրապես Տաթև համայնքի սահմաններից դուրս հանել, տանել: Գրեք, որ այս բիոզուգարանի համար այնքան են ինձ անհանգստացնում, որ ես խնդրում եմ կառավարությունից՝ գան, տանեն: Չի աշխատել ու չի աշխատում: էս երկու տարի է՝ գոիծիս անունը դա է՝ պատասխանեմ աշխատում է, չի աշխատում: Թող տանեն, ես էլ, լրագրողներն էլ, աշ­խարհն էլ կպրծնենք էդ բիոզուգարանից»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում