Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցների գործողությունների ներքին ստուգումը ցույց է տվել, որ հատուկ ծառայությունները չեն կարողացել կանխարգելել ահաբեկչությունը Բոստոնում, քանի որ նրանք սահմանափակված էին մի շարք գործող դաշնային օրենքներով և արդարադատության նախարարության ներքին կանոններով: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:

Ինչպես պարզվել է Ցարնաև եղբայրներին հետևող գործակալները մինչ պայթունների կազմակերպումը հնարավորություն չունեին անցկացնել մանրամասն ստուգումներ: ՀԴԲ պարզաբանել է, որ հետաքննությունն անցկացնելու ժամանակ չեն կարողացել օգտագործել հսկողության մի շարք միջոցներից, այդ թվում նաև գաղտնալսումներից:

Բացի դա Բյուրոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց գործողությունները սահմանափակված են եղել գործակալների թվի պակասության պատճառով:

ՀԴԲ-ի գործողությունների ներքին հետաքննությունը տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների նախաձեռնությամբ, որոնց մոտ կասկածներ են առաջացել հատուկ ծառայությունների նկատմամբ անգործության մեջ ռուսական գործընկերների կողմից Թամերլան Ցարնաևի նկատմամբ ահազանգ ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնյան վազքի ավարտական հատվածում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն, որը պատճառով երեք մարդ էր մահացել, այդ թվում նաև ութամյա երեխան: 250 ավել մարդ տուժել են: