Ֆրանսիական GDP Suez էներգետիկ կազմակերպությունը և Գազպրոմը համաձայնության են եկել վերանայելու երկարաժամկետ պայմանագրի պայմանները: Այս մասին հայտնում է կազմակերպության փոխնախագահ Դան Ֆրանսուա Սիրելին: Փոխանցում է Bloomberg-ը: Սիրելին պայմանագրի նոր պայմանները անվանել է «շատ բարենպաստ» կազմակերպության համար: «Համաձայնության ենք եկել, սակայն պայմանագիրը դեռևս չի ստորագրվել»,- հայտարարել է Газпром экспорт-ի ներկայացուցիչը` չբացահայտելով մանրամասները:
«Կազմակերպությունը համաձայնության է եկել ընթացիկ երկարատև պայմանագրի պայմաններում փոփոխություններ մտցնելու մասին, ինչի շնորհիվ ռուսական գազը դարձել է ավելի մրցակցային»,- նշել է Գազպրոմին մոտ կանգնած աղբյուրը: GDP Suez-ի ներկայացուցիչ Արմել Դիլլարը պատմել է Ведемости-ին, որ համաձայնություն է կնքվել արդեն հունիսի վերջին: Պայմանագրի նոր պայմանները արդեն կսկսի գործել 2013 և 2014 թվականներից: Ինչպես նշել է ֆրանսիական կազմակերպության մոտ կանգնած աղբյուրը բանակցությունների հիմնական թեման եղել է սփոթի գներով գազի տեղափոխումների աճը: Հունվարին կազմակերպության ներկայացուցիչը նշել էր, որ ընդհանուր վերցնել բոլոր երկարաժամկետ պայմանագրերը, ապա սփոթի գներով գազի տեղափոխումը հասել է 25%-ի հակառակ 10%-ի 2010 թվականի: Դիլլարի խոսքերով այժմ նրանց թիվը աճել է 46%-ով: East European Gas Analysis –ի տնօրեն Միխայիլ Կորչեմկինայի խոսքերով մեկ տարի առաջ ռուսական գազը սփոթից թանկ էր 35%-ով , սակայն 13%-ով: Եվրոպա մատակարավող Գազպրոմի գազի գինը միջինը մեկ կուբ մետրի համար 402 դոլար է:
Գազպրոմը վերանայել է պայմանագրերը Արևմտյան Եվրոպայի հիմնական գործընկերների հետ 2022-2035 թվականներին: 2013 թվականի ապրիլից երկարաժամկետ պայմանագրերով գազի գնի վերանայում բացի ֆրանսիական Ecogas-ից, խնդրել են նաև GWH, Wingas, Eni և այլոք: Առաջին կիսամյակում գները վերանայվել են միայն Yugorogaz-ի(Սերբիա), Geoplin Ljuljana(Սլովենիա) և Energoinvest(Բոսնիա և Հերցեգովինա): Այս երեք կազմակերպություններից երկուսը գտնվում են «Հարավային ուղու» ճանապարհին: Բացի դա Yugorogaz-ը 50 %-ով պատկանում է Գազպրոմին:
Գազպրոմը և GDF Suez-ը մայիսին ստորագրել են համաձայնագիր «Հյուսիսային ուղու» հնարավոր ընդարձակման հնարավորության մասին, ֆրանսիացիներին է նաև պատկանում Nord Stream օպերատորի 9%-ը: