ՍԹԱՐ մանրածախ ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության «սնանկության» գործընթացը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հյտնի է դարձել ցանցում աշխատող արժանահավատ աղբյուրներից: Ժամանակից խոշորագույնը հանդիսացող ռիթեյլերի վերակազմավորումը, ըստ աղբյուրի, ավարտվել է և ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԹԱՐ-ից ԱրմԻնֆո-ին տեղեկացրել էին, որ ցանցը ներդրել է մանրածախ բիզնեսի նոր մոդել, որը թույլ կտա առավելագույն օգուտով լուծել ցանցի ընթացիկ պրոբլեմները: Ցանցի ղեկավար Թ.Տիչերիչը հերքել է լուրերն այն մասին, որ եվրոպական ՙԻնտերմաքս Լիմիթեդ՚ ընկերությունը նախատեսում է դառնալ ցանցի ներդրումային գործընկերը, միաժամանակ հաստատելով նորությունն այն մասին, որ ընկերութոյւնը բանակցում է օտարերկրյա նոր ներդրողների հետ: Ցանցի գործադիր տնօրենը ճշգրտել է, որ կախված նոր մատակարարների հետ համագործակցության կոմերցիոն նոր հնարավորություններից ու պատրաստակամությունից, նախկին մատակարարների հանդեպ պարտքերը կմարվեն փուլերով` 2013-2014 թվականների ընթացքում: ՙՄեր ջանքերի առաջին արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա 6-9 ամիսներին՚,-հավաստել էր Թ.Տիչերիչը: Նա նաև հաղորդել էր, որ ՍԹԱՐ-ը, իրականացվող բարեփոխումների շրջանակներում, նախատեսում է փոխել դիստրիբուցիայի համակարգը, ինչի արդյունքում կփոխվի նաև նոր քաղաքականությունը և ցանցի տեսականին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին ՍԹԱՐ-ը փոխեց իր բաժնետերերին: Այժմ Ռիթեյլերի խոշորագույն բաժնետերն է հանդիսանում Viest Assets Ltd-ն, որը գրանցված է BVI-ում: Նույն տարվա սեպտեմբերին ՙՍթար Դիվայդ՚ ընկերությունը գնեց սուպերմերկետների ՙՖլեշ՚ ցանցը և ՙՔէթրին՚ խանութները, 30 խանութներով դառնալով Հայաստանի խոշորագույն ռիթեյլերը: 2012 թվականի կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը և նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը ¥Սերբիա¤: Նոր տնօրենը ՙժառանգեց՚ մատակարարների հանդեպ խոշոր պարտքերը, ինչպես նաև մի շարք եկամուտ չբերող մասնաճյուղեր, որոնց գործունեությունը ցանցի օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կասեցվեց:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					