2021 թվականը 2020 թվականից ավելի վատը կլինի, «կլինի սով բիբլիական մասշտաբներով»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիզլին Associated Press-ին տված հարցազրույցում:
Բիզլին հիշեցրել է իր նախազգուշացումը, որն արել է ապրիլին, այն մասին, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհին սով է սպասվում, որը կարող է վերածվել «բիբլիական մակարդակի սովի»:
«Մենք կարողացանք դա կանխել 2020 թվականին, քանի որ համաշխարհային առաջնորդները տրամարդել են ֆինանսներ, խթանման ծրագրեր, պարտքի մարման հետաձգում»,-ասել է նա:
Այժմ, Բիզլիի խոսքով, կորոնավիրուսը կրկին թափ է հավաքում, տնտեսությունը շարունակում է վատանալ, հատկապես ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներում:
Ընդ որում, նա նշել է, որ գումարը, որը հասանելի է եղել 2020-ին, հասանելի չի լինի 2021-ին, այդ պատճառով նա օգտագործել է Նոմելյան մրցանակաբաշխությունը առաջնորդների հետ վիրտուալ եւ անձնական հանդիպումների համար:
Բիզլին ասել է, որ ՄԱԿ-ի ՀՆԱ-ին կպահանջվի հաջորդ տարի 15 մլրդ դոլար, որից 5 մլրդ դոլարը սովը կանխելու եւ 10 մլրդ դոլարը գործակալության գլոբալ ծրագրերն իրականացնելու համար: